վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, May 31, 2016

Իմ փոքրիկ Մոլորակը...

  Իմ Մոլորակում միշտ պարզ ու սովորական ծաղիկներ են եղել` ճառագայթող գեղեցկությամբ ու խոնարհ համեստությամբ, արևի բորբ կրակից շիկնող երկչոտությամբ, անձրևի թաց համբույրից արբած անմեղ երջանկությամբ… հպարտ, բայց ոչ գոռոզ։ Փշոտ են ոչ թե կատաղությունից կամ չարությունից, այլ մենությունից ու անպաշտպանությունից։ Նրանք մտածում են, որ եթե փշեր ունենան, իրենցից բոլորը կվախենան, քանզի ամեն թեթևամիտ թիթեռի ու արնախում միջատի հանկարծակի այցելությունների ու հարձակումների դեմ միայն փշեր են, ուրիշ ոչինչ…Իսկ երբեմն դրանք էլ չեն օգնում, լալիս են` լուռ ու աննկատ, որ արցունքները ոչ մեկ չտեսնի, որ բամբասկոտ քամին անափ խանդաղատանքով այն չտարածի, ու Մոլորակում անհանգստություն չթևածի։ Իմ Աշխարհը զերծ է սողուններից, աղվեսներից ու այլ գիշատիչներից։ Բոլոր ծաղիկներն էլ յուրովի են, բայց այն Մեկը…Եթե մի ծաղիկ ես սիրում, որը միակն է միլիոն աստղերի մեջ, ապա այդքանը բավական է, որ երջանիկ զգաս քեզ։ Աստղերը գեղեցիկ են մի ծաղկի պատճառով, որին չես տեսնում, նույն կերպ էլ անապատն է գեղեցիկ, որովհետև ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում… բայց աչքերը կույր են, ամենագլխավորը տեսանելի չէ աչքին, պետք է սրտով որոնել…իսկ եթե գտել ես, եթե մոլորակիդ աստղազարդ երկնքի տակ բաբախում է թեկուզ կիսով չափ բացված ծաղկաթերթիկներով մի մոլոր ծաղիկ, որը կարծես քո աստղի վրա է, ապա այնքա՜ն հաճելի է դառնում երկնքին նայելը. բոլոր աստղերն ասես ծաղկում են այդժամ` կազմելով մոլորակիդ արտացոլանքը։ Եթե գտել ես քո ծաղկին, այնպե՜ս անզուսպ ցանկություն է առաջանում` ափերով ամուր պատնեշելու ու ջերմ համբույրներով ողողելու, որ բարձրացնի խոնարհ գլխիկը ու զարդարի կուրծքդ` որպես Տիեզերքի պարգև, որ քո ծաղկի շենշող փայլով առանձնանաս Տիեզերքի մյուս մոլորակներից ու դառնաս մի նոր ծաղիկ` ամենաերանելին Տիեզերքում… Եվ դու հավերժ նվիրվում ես անքա՜ն թույլ և այնքա՜ն միամիտ, քաջ ձևացող այն Մեկին, որը Տիեզերքի դեմ իրեն պաշտպանելու համար ընդամենը մի քանի անզոր փուշ ունի։ Այս է Կանոնն իմ Մոլորակի։ 

Շարունակելի…
© Լիլիթ Հայրապետյան
change your world
30.05.2016թ.
կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր»«Անհայտության ճանապարհին…», «Գյուղը» , «Հավերժության թիթեռը»

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика